ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սարատոգա Սփրինգս քաղաքում գտնվող ձիարշավարանի ախոռում վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 ձի է սատկել․ գրում է BBC-ն։
Քաղաքի հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է երեքշաբթի տեղական ժամանակով մոտավորապես 02:30-ին Saratoga Casino Hotel-ի ձիարշավարանում՝ ոչնչացնելով ախոռը, որտեղ պահվում էր մինչև 18 ձի։
Նշվում է, որ մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ հրդեհի պատճառը դեռ գտնվում է հետաքննության փուլում։
Քաղաքը համարվում է ամերիկյան ձիարշավների կենտրոնը։