
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը երբ գոռում է՝ ես ձեզ շատ սիրում եմ, այդ սիրվածների մեջ բանտարկյալները չկա՞ն․
Երկու անգամ համաներումով ազատազրկումից ազատված (մի համաներումը՝ իր հանդեպ անհատական ցուցաբերված) Նիկոլ Փաշինյանը ավելի քան 8 տարում համաներում չի նախաձեռնել։ Բանտերը լցված են, պարտքերի մեջ կքած Հայաստանի պետական բյուջեից մեծ փողեր են ծախսվում կալանավորներին պահելու համար, սակայն ձեռքերով սիրտիկներ անող Նիկոլ Փաշինյանը համաներում չի անում։ Նիկոլ Փաշինյանը երբ գոռում է՝ ես ձեզ շատ սիրում եմ, այդ սիրվածների մեջ բանտարկյալները չկա՞ն»։