
ԱԺ-ում կարճ ելույթ ունեցավ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը․ «Տեսած կլինեք, որ ընդդիմադիր ուժերն իրենց աջակիցներին այս օրերին ասում են՝ մենք ուզում ենք մանդատ վերցնենք, որ գնանք, խորհրդարանում չթողնենք՝ իշխանությունն աշխատի, նրանց հարցեր տանք, նեղը գցենք․․․ Շատ լավ, ո՞ւր է ընդդիմությունը, ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը, ինչո՞ւ հիմա ինձ ոչ մեկ չի ասում թթու խոսք, ո՞ւր են թթու խոսք ասողները»,- նշեց նա։