
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք եղավ, բոլ եղավ։ Միջքաղաքային ճանապարհներին ավտոբուսների ուղևորները, և, առավելևս, երեխաները պետք է երթևեկեն ամրակապված։
Արագածոտնում ավտոբուսի վթարից մարմնական վնասվածք ստացած 30 երեխաներից հեչի պես 20-ին ոչինչ չէր լինի, եթե ամրակապված լինեին։
Որքա՞ն ենք մենք, ազգովի, աբորիգենավարի վերաբերվելու մեր երեխաների անվտանգությանը։ Ո՞նց կարելի է մի ավտոբուս չամրակապված երեխա տեղափոխել։ Ո՞նց»։