«Հուսով եմ, որ համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում փոխադարձ վստահության և կայունության ամրապնդմանը»․ Հռոմի պապ

«Հուսով եմ, որ համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում փոխադարձ վստահության և կայունության ամրապնդմանը»․ Հռոմի պապ

Հռոմի Պապ Լևոն 14-րդը հույս է հայտնել, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում փոխադարձ վստահության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Գոհունակությամբ ողջունում եմ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնագիրը, որը կստորագրվի ուրբաթ օրը՝ որպես երկխոսության շրջանակում աշխատանքի արդյունք։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն ​​երկրներին, որոնք նպաստել են կողմերի միջև հանդիպման կազմակերպմանը և հնարավոր դարձրել այս համաձայնագիրը»,- նշել է Լևոն 14-րդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *