Եվրոպացի դաշնակիցները խոստացել են օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու գործում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ եվրոպացի դաշնակիցները խոստացել են օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու գործում, սակայն հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ երկրներն են ստանձնել նման պարտավորություններ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Պատասխանելով այն հարցին, թե որ պետություններն են պատրաստ աջակցել ակվատորիայի ականազերծմանը ենթադրյալ իրանական ականներից, նա ասել է. «Բոլորը»։ Ըստ նրա՝ անհրաժեշտ սարքավորումներ ունեցող երկրներն արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, և բոլոր դաշնակիցները իբր հաստատել են իրենց ներգրավվածությունը։ 

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի կարիքը չունի Իրանի հետ համաձայնագրից հետո Հորմուզի նեղուցի աշխատանքը հաջողությամբ վերականգնելու համար, սակայն նշել է, որ եվրոպական երկրների կողմից ականազերծող նավերի տրամադրումը «լավ ներդրում» կլիներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *