
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանում այսօր փաստացի գոյություն ունի հստակ տարանջատված հանրություն`
1. ազգ, որը դեմ է երկրի թուրքացմանը, պայքարում է հայրենիքի համար,
2. բնակչություն, որի համար հայրենիքը որևէ արժեք չունի, կարևոր է հանգիստ ապրելը թեկուզ թուրքերի լծի տակ։
Հանրության այս երկու հատվածները Հայաստանում գրեթե հավասար են։
Նիկոլ Փաշինյանն անընդհատ լարվածություն է առաջացնում Հայաստանի ազգի ու բնակչության միջև, ինչը կարող է առաջացնել նոր բախումների, ընդհուպ` քաղաքացիական պատերազմի։ Հենց դա է պատճառը, որ անընդհատ սադրում է, թե ով համաձայն չէ Արցախի ուրացման կամ նման այլ ծրագրերի հետ, թող դուրս գա փողոց, հեղափոխություն անի։
Այլ կերպ ասած` այդ մարդու սիրտը կրկին արյուն է ուզում, հայի արյուն։
Իսկ ի՞նչ կանեն հիմնական ընդդիմադիր ուժերը»։