Քայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ համաձայնագիրը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում «Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան», «լավ քայլ» է, հաղորդում է Al Jazeera-ն։

Նա ընդգծել է միջազգային հանրության հումանիտար, քաղաքական և տնտեսական պատասխանատվությունը՝ լարվածության հետագա սրումը թույլ չտալու համար, և թվարկել է հակամարտության շարունակման ռիսկերը, դրանց թվում՝ Հորմուզի նեղուցի փակումը ամիսներ շարունակ, նավթագազային ենթակառուցվածքների ոչնչացումը, տարածաշրջանի լայնամասշտաբ ապակայունացումը, ինչպես նաև նոր մարդկային զոհերը և Լիբանանում իրավիճակի վատթարացումը։

Մակրոնը նշել է, որ նման հետևանքները կարող էին հանգեցնել լայնամասշտաբ տնտեսական և քաղաքական ցնցումների, ինչպես նաև մարդկային կյանքերի կորստի շարունակմանը և Լիբանանում իրավիճակի վատթարացմանը։

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագիրը միանգամից չի լուծում բոլոր առկա խնդիրները։

«Արդյո՞ք դա լուծում է ամեն ինչ միանգամից։ Ո՛չ»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ, չնայած դրան, համաձայնագիրը «լավ քայլ» է համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *