Իրանի և Քուվեյթի արտգործնախարարները հակամարտության սկսվելուց ի վեր անցկացրել են առաջին հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը, հաղորդում է CNN-ը։
Քուվեյթի ԱԳՆ տվյալներով՝ արտգործնախարար շեյխ Ջարահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահը հույս է հայտնել, որ ստորագրված հուշագիրը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, Հորմուզի նեղուցում անվտանգության և նավագնացության ազատության ապահովմանը, ինչպես նաև չլուծված հարցերի կարգավորմանը՝ կայուն քաղաքական լուծումների միջոցով։
Քուվեյթցի նախարարն ընդգծել է բարիդրացիության սկզբունքների պահպանման, պետությունների ինքնիշխանության հարգման և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը։
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Պարսից ծոցի երկրների հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության մասին՝ փոխադարձ համագործակցության ամրապնդման և առկա տարաձայնությունների վերացման համար, ասված է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։