
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրում է․ «Ազգի ողբերգությունը սկսվում է այն պահից, երբ նրա մտավորականը դադարում է տարբերել առաջնահերթությունը հակադրությունից և ազգի առջև կեղծ ընտրություն է դնում։
Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է։ Տգետ է, երբ եկեղեցին հակադրում է պարսպին, իսկ զենքը՝ հոգևոր արժեքներին։ Նա չի հասկանում, որ դրանք հակադիր չեն, այլ՝ փոխլրացնող։
Իմաստուն ժողովուրդները գիտեն՝ տաճարը պահում է ազգի հոգին, իսկ պարիսպն ու զենքը՝ նրա գոյությունը։ Ով կորցնում է առաջինը, դադարում է ազգ լինել, ով կորցնում է երկրորդը՝ վտանգում է իր գոյությունը»։