«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT

«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնությունը կարող է ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով լիբանանցի պաշտոնյաներին։

«Սպասվում է, որ շուտով կհայտարարվի Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնության մասին, որը կավարտի Իսրայելի պատերազմը «Հեզբոլլահի» դեմ՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ԱՄՆ ճնշման ֆոնին: Իսրայելի և խմբավորման միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, երբ իսրայելական ցամաքային ուժերը ավարտեն հարավային Լիբանանի կարևորագույն Բինթ Ջբեյլ քաղաքի գրավումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Լիբանանցի պաշտոնյաների խոսքով, Լիբանանում հրադադարի հայտարարման դեպքում դրա տևողությունը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի տևողությունից: Financial Times-ը, հղում կատարելով պաշտոնյային, նշում է, որ հրադադարը կնշանակի Իսրայելի հարվածների դադարեցում, այլ ոչ թե իսրայելական զորքերի դուրսբերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *