Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը

Ենթադրվում էր, որ Ամերիկան «խաղաղություն ուժի միջոցով» ռազմավարությամբ կստիպի Իրանին կապիտուլյացիայի ենթարկվել, իսկ այժմ, երբ նրանք ձախողվել են, հուսահատությունից պնդում են բանակցությունների վրա։ Այս կարծիքն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Սակայն թշնամին ցույց տվեց, որ չի պահում իր խոստումները։ Մենք պետք է զգույշ լինենք, ցանկացած լավատեսություն կօգտագործվի թշնամու կողմից»,- գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։

Նշենք, որ այսօր Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի պատվիրակությունները գտնվում են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ առողջարանում, որտեղ պետք է անցկացվեն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Մինչդեռ Իսրայելը, անտեսելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *