
Նյու-Յորքի Բրուքլինի շրջանի Սաութ-Բուշվիքի ռեֆորմատորական քրիստոնեական եկեղեցին այրվել մոխարցել է հրդեհի հետեւանքով։ Հրդեհի հետեւանքով քանդվել է նաեւ զանգակատունը։
Հրդեհաշիջմանը մասնակցող մեկ հրշեջ ստացել է թեթեւ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Տուժած հրշեջին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Հրդեհաշիջման աշխատանքները տեւել են մոտ երկու ժամ։
Հայտնի է, որ եկեղեցին մոտ երկու հարյուր տարեկան էր, համարվում էր մշակութային եւ պատմական ժառանգության մաս։