Սև ծովում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է թուրքական նավի

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հարվածել է Սև ծովում նավարկող «Victress«» բեռնատար նավին: Նշենք, որ Պանամայի դրոշի տակ Սև ծովով անցնող նավի սեփականատերը թուրք է։

Ըստ տեղեկությունների՝ նավի անձնակազմի մեջ եղել են Թուրքիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիներ։

ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Տուժածների թվում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանց առողջական վիճակի մասին դեռևս մանրամասներ տեղեկատվություն չկա։

Ուկրաինայի ռազմածովային նավերը գործողություն են սկսել այրվող նավին հասնելու և անձնակազմին տարհանելու համար։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *