Հրդեհ՝ Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. կա առնվազն 14 զոհ

Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային Լաքնաու քաղաքի ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։

«NDTV-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի մայրաքաղաք Լաքնաուի Ալիգանջ շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես բացատրել է փոխվարչապետ Բրաջեշ Պատհակը, կենտրոնը ուսանողներին պատրաստում էր անիմացիայի ոլորտում։

Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *