ԱՄՆ ռազմածովային ուժերը USS Princeton հրթիռակիր նավ են տեղակայել Արաբական ծովում (Իրանից դեպի հարավ-արևելք ընկած տարածքում)։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։
Նավը միացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ռազմածովային խմբավորմանը։ Այն կարող է կրել ընդհանուր առմամբ 122 հրթիռ՝ 1600 կմ հեռահարությամբ 26 «Tomahawk» թևավոր հրթիռ, 16 «ASROC» հակասուզանավային կառավարվող հրթիռ և 80 «Standard-2» ու «Standard-3» տեսակի զենիթային կառավարվող հրթիռներ։
Հատկանշական է, որ Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ CENTCOM-ն իր տրամադրության տակ նման հզոր մարտական նավ չի ունեցել։
Չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրմանը՝ Արաբական ծովում դեռևս շարունակում է մնալ ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշոր խմբավորում։ Դրա կազմում ներառված են երկու ավիակիր, որոնց վրա ընդհանուր առմամբ կա ավելի քան 100 կործանիչ, մեկ կրեյսեր, 13 հրթիռակիր ավիակիր և չորս մեծ դեսանտային նավ (ծովային հետևակի արշավախմբային գումարտակով)։