Արևմտյան երկրներն այժմ բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ այսօր ՌԴ ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի հայտարարությունները՝ կետերով․
- Ներկայիս միջազգային իրավիճակը հեռու է կայուն լինելուց. աշխարհի մի շարք տարածաշրջաններում մեծացել է հակամարտության հավանականությունը։
- Արևմուտքն օգտագործում է ենթադրյալ ռուսական ռազմական սպառնալիքի մասին կեղծ պնդումները՝ իր ռազմականացումն արդարացնելու համար։
- Ռուսաստանը պատրաստ է արագ և համարժեք արձագանքել ցանկացած արտաքին և ներքին սպառնալիքի։
- Ռուսական միջուկային եռյակը հետևողականորեն արդիականացվում է։
- Անցյալ տարի մարտական փորձարկումների է ենթարկվել ավելի քան 1000 տեսակի զենք ու տեխնիկա։