Ռուսաստանի կառավարությունը դիտարկում է երկրից դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի սահմանումը։ Դրա մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Նովակը ռուսական վառելիքային շուկայում տիրող իրավիճակը որակել է ոչ պարզ, բայց վերահսկելի։
ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ կառավարությունը շուկան վառելիքով ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։
«Բոլոր նավթավերամշակման գործարանների գծով առավելագույնս մեծացրել ենք դրանց օգտագործման հզորությունները, կրճատել ենք վերանորոգման ժամկետները, պլանային վերանորոգումները տեղափոխել ենք ավելի ուշ ժամկետներ»,- հայտնել է Նովակը։
ԸստՌԴ էներգետիկայի նախարարությունը, պաշտոնյայի՝ խստորեն վերահսկում է մատակարարումների ժամանակացույցերը և մշտապես օպտիմալացնում ժամկետները։
Այժմ դիզելային վառելիքի արտահանումը թույլատրված է միայն անմիջապես արտադրողներին։
2026 թվականի ապրիլի 1-ից Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման արգելք շուկայի բոլոր մասնակիցների համար։ Արգելքի գործողության ժամկետը սահմանված է մինչև այս տարվա հուլիսի 31-ը։ Բացի դրանից, 2026 թվականի հունիսից կառավարությունը մտցրել է ավիակերոսինի արտահանման արգելք, որը կտևի մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։