Արյան ճնշումը նվազեցնելու պարզ եւ անսովոր միջոց

Ծամոն ծամելը հատկապես՝ ճակնդեղի, բազուկի, սպանախի կամ կաղամբի ուտելուց հետո, կարող է նվազեցնել արյան ճնշումը։ Այս մասին առաջարկել է բրիտանացի սննդաբան Շարլոտա Միլսը՝ The Telegraph-ի հետ զրույցում։ Մասնագետը բացատրել է, որ տերեւավոր կանաչեղեններն ու արմատապտուղները հաճախ պարուընակում են մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք օրգանիզմում գործարկում են անոթները լայնացնող պրոցեսներ, բարելավելով արյան հոսքը եւ օգնելով մկաններին ավելի արդյունավետ կերպով մշակելու էներգիա։ Միլսը հիմնվել է Լոնդոնի Արքայական քոլեջի եւ Ռեդինգի համալսարանի կողմից համատեղ իրականացված վերջին հետազոտություններից մեկի արդյունքների վրա։

Ըստ այդ հետազոտության, շաքար պարունակող ծամոն ծամելիս՝ բարձրանում է թքի մեջ եղած թթվայնությունը, ինչը օգնում է նիտրատների ավելի լավ յուրացմանը եւ նվազեցնում արյան ճնշումը։ Միլսը զգուշացրել է, որ այս հարցում պետք է որոշակի զգուշավորություն պահպանել եւ ծամոն ծամելու սովորությունը չդարձնել սեւեռուն միտք, քանի որ այդ դեպքում կարող են առաջանալ բացասական հետեւանքներ առողջության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *