Թրամփը շարունակում է պնդել, որ Իրանը համաձայնել է ԱԷՄԳ-ի տեսուչների այցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հերքել է այն հայտարարությունները, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների այցը Իրան ծրագրված չէ՝ պնդելով, որ Թեհրանն արդեն համաձայնել է նման պայմաններին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Նրանք սխալվում են, նրանք սխալվում են, նրանք գիտեն, որ սխալվում են»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին Փենսիլվանիա ժամանելուն պես՝ պատասխանելով իրանցի պաշտոնյաների այն հայտարարությունների մասին հարցին, թե տեսուչների այցը նշանակված չէ, և արդյոք տեսչական ռեժիմը երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության մաս է։

«Նրանք մեզ ներքին կարգով ասել են, և մենք դա արձանագրել ենք 100%-ով,- ասել է Թրամփը։- Եվ եթե նրանք ճիշտ լինեին, ես հենց հիմա կչեղարկեի հանդիպումները»։

Պատասխանելով այն հարցին, թե երբ տեսուչները կլինեն Իրանում, Թրամփը հրաժարվել է հստակ ժամկետներ նշել։

«Համապատասխան ժամանակին,- ասել է նա և հավելել,- շտապելու պատճառ չկա»։

Ավելի վաղ երեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներին «անժամկետ կերպով», չնայած այն հանգամանքին, որ Թեհրանը հերքում է որևէ պարտավորություն՝ հանգստյան օրերին Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցություններից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *