Մարոկկացի սպաները ժամանել են Իսրայել՝ Գազայի հարցերով միջազգային առաքելության նախապատրաստման համար

Մարոկկոյի զինված ուժերի սպաները ժամանել են Իսրայել՝ Գազայի գծով միջազգային ուժերի ձևավորմանը մասնակցելու համար։ Ժամանման մասին հաղորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը»։

Ֆրանսպրես գործակալության աղբյուրի տվյալներով՝ զորախումբը հունիսի 18-ին ժամանել է Իսրայելի հարավում տեղակայված Միջազգային կայունացման ուժերի (ISF) շտաբ։

«Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ նրանց ներկայությունը «ամրապնդում է Գազայի ժողովրդին աջակցելու միջազգային ջանքերը»։ Ըստ մեկ այլ պաշտոնյայի՝ Իսրայել են ժամանել չորս մարոկկացի սպաներ, ընդ որում՝ չի հստակեցվում՝ արդյոք առաքելության կազմում ներառվա՞ծ են լրացուցիչ զինծառայողներ։

Նշվում է, որ մարոկկացի զինվորականները մասնակցելու են ապագա ուժերի կառուցվածքի մշակմանը և փորձագիտական աջակցություն կտրամադրեն մի շարք ոլորտներում, ներառյալ՝ ոստիկանական գործունեության հարցերը։

Մարոկկոն փետրվարին հայտարարել էր Գազա ոստիկանության աշխատակիցներ և զինվորականներ ուղարկելու մտադրության մասին՝ դառնալով արաբական առաջին երկիրը, որը հրապարակայնորեն հայտնեց նման առաքելությանը մասնակցելու մասին։

Հունվարի կեսերին Վաշինգտոնը ներկայացրել էր Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրի երկրորդ փուլը, որն ուղղված է պատերազմի դադարեցմանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, ծրագրի իրականացման գործում դեռևս էական առաջընթաց չի գրանցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *