Երևանի քաղաքապետարանում, երեկ հունիսի 23–ին, ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Հիշեցնենք, որ հունիսի 23–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասաց, որ իրենց լիդեր Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է և դրա համար կալանավորված է։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամներին դա դուր չեկավ, նրանք սկսեցին տեղից վեր կենալ և ինչ–որ բաներ բղավել։ Արմեն Փամբուխչյանը հորդորեց դուրս գալ դահլիճից։ Այդ ընթացքում բախում սկսվեց ավագանու «Մայր Հայաստան» և ՔՊ խմբակցությունների անդամների միջև։
«Արա՛, լսի, ա՛յ տղա, դավայ ստուց». Ավագանու նիստին իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսեց
Բորենիների նման հարձակվեցին, խփեցին. «Մայր Հայաստանի» անդամի աչքը վնասվել է դահլիճի ծեծկռտուքից հետո