Վենեսուելայում երկրաշարժերի ժամանակ շենքի փլուզման հետևանքով Իտալիայի քաղաքացի է զոհվել

Մեկ իտալացի զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի ժամանակ շենքի փլուզման հետևանքով, հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն։

1970 թվականին Կարակասում ծնված տղամարդը մահացել է վենեսուելական մայրաքաղաքից հյուսիս գտնվող Լա Գուայրա նահանգում։

«Իտալիայում հաստատել են Իտալիայի և Վենեսուելայի երկքաղաքացիություն ունեցող անձի մահվան մասին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ տղամարդը երկրում բնակվող հարազատներ ուներ։

Իտալիայի գնահատականներով՝ Վենեսուելայում հաշվվում է իտալական անձնագիր կրող շուրջ 170 հազար անձ։

Արտգործնախարար Անտոնիո Տայանին խոստացել է արտակարգ իրավիճակների իտալացի մասնագետներ և ռազմական ինքնաթիռներ ուղարկել՝ երկրաշարժերից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով։

«Կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ վենեսուելացի ժողովրդին օգնելու և այնտեղ բնակվող իտալացիների բազմամարդ համայնքին ավելի մոտ լինելու համար»,- հայտնել է նա X սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *