Թուրքիայի ՊՆ․ Մենք միշտ միասնական կլինենք Ադրբեջանի հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) շնորհավորել է Ադրբեջանին Զինված ուժերի օրվա առթիվ։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է սոցցանցերում, նախարարության էջերում։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Զինված ուժերի 108-ամյակի առթիվ։ Ողջունում ենք Ադրբեջանի հերոսական Զինված ուժերին, որոնք օր ու գիշեր ծառայություն են իրականացնում հանուն երկրի կայունության և անվտանգության։ Մենք միշտ միասնական կլինենք Ադրբեջանի հետ», – նշվել է շնորհավորական ուղերձում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *