Նորվեգիան առաջին անգամ դարձել է ԵՄ-ի գազի խոշորագույն մատակարարը՝ գերազանցելով ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Եվա Հրչինովան։
Նա հավելել է, որ անդամ պետությունները ներկայումս պատրաստում են գազի պահեստավորման կառույցներ ջեռուցման սեզոնի համար։
«Տեմպը մի փոքր ավելի դանդաղ է, քան նախորդ տարիներին, բայց իրականում ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ներկայումս շատ մոտ ենք 62%-ին»,- նշել է նա։