Կատարն ու Եգիպտոսը կողմ են արտահայտվել Իրանի հարցով վերջնական համաձայնագրի կնքմանը՝ ռազմական էսկալացիայի ֆոնին

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին հայտարարել է, որ Դոհան կշարունակի Եգիպտոսի հետ համագործակցությունը։ Դա իրականացվում է Իրանի հարցով վերջնական ու կայուն համաձայնության հասնելու համար, ինչը վերջ կդնի պատերազմին և ռազմական էսկալացիային: Այս մասին նա ասել է իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Al Jazeera-ն։

Ինչպես հայտնել են Կատարի ԱԳՆ-ից, կողմերը նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց հետո տարածաշրջանը բախվել է ծանր իրավիճակի, որը լուրջ հետևանքների է հանգեցրել ամբողջ Մերձավոր Արևելքի համար։

Ալ Թանին նաև ընդգծել է Օրմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում ազատ նավարկության, անվտանգության և նավագնացության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ միջազգային նավագնացությունը չպետք է դառնա «պատանդ» կամ որևէ կողմի կողմից օգտագործվի որպես քաղաքական շանտաժի գործիք։ Նա նաև դատապարտել է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են նավագնացության ազատությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *