Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքի փլատակների մեջ կինը երեխա է ծննդաբերել, հայտնել է Mundo թերթը։
«Առանց լույսի, առանց բժշկական սարքավորումների… կինը Վենեսուելայում երկրաշարժերից ավերված շենքի փլատակների մեջ երեխա է ծննդաբերել», – նշվել է հրապարակման մեջ։
Վենեսուելայում տեղի է ունեցել ուժեղ ստորգետնյա ցնցումների երկու շարք, որոնցից առաջինի մագնիտուդը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ, կազմել է 7,2, իսկ երկրորդինը՝ 7,5։ Դրանից հետո գրանցվել է ևս 30 ստորգետնյա ցնցում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 235-ի, բժշկական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 4 300 տուժածի։ Ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, վնասվել են ենթակառուցվածքն ու հիվանդանոցները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։