Ուղղաթիռ է կործանվել Ռուսաստանում․ կա զոհ

Գյուղատնտեսական ցանքսերը թունաքիմիկատներով մշակող ուղղաթիռ է կործանվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ուղղաթիռը եղել է MI-2 տեսակի։ Ավիավթարը տեղի է ունեցել Պրիկուբանսկի մոտ։ Ուղղաթիռում եղել է միայն օդաչուն։ Վերջինս զոհվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, վթարի պատճառը եղել է շարժիչում ի հայտ եկած խնդիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *