Վենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնի

Փրկարարներն ավերված շենքի փլատակների տակից դուրս են բերել նորածին երեխայի երկու հզոր երկրաշարժերից հետո, որոնք տեղի են ունեցել Վենեսուելայում և խլել հարյուրավոր մարդկանց կյանքեր, հայտնել է BBC News-ը։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում արձանագրվել է փրկության պահը Լա Գուայրա քաղաքում․ փրկարարները զգուշորեն դուրս են բերում մանկանը փլատակների տակից և հանձնում մի տղամարդու, որը, ենթադրաբար, երեխայի հայրն է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մորը նույնպես հաջողվել է ողջ դուրս բերել փլատակների տակից։

https://www.youtube.com/watch?v=1qHjFMBXBqE

Երկրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկու հզոր երկրաշարժերը հանգեցրել են լայնածավալ ավերածությունների, որոնց հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 920 մարդ, ավելի քան 3 360-ը վնասվածքներ է ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *