Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ նահանգում հայտնաբերվել է իրանական Arash-2 անօդաչու թռչող սարք, Shafaq News գործակալությանը հայտնել է տեղական աղբյուրն այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները դրա գտնվելու վայրի մասին տեղեկացրել են անվտանգության ուժերին։
Աղբյուրի տվյալներով՝ մոտ 4,5 մետր երկարությամբ և թևերի մոտ 4 մետր բացվածք ունեցող դրոնն ընկել է Սորան շրջանի տարածքում։ Տարածքը ծածկված է եղել ձյունով, ինչն օգնել է սարքը պահպանել գրեթե անվնաս վիճակում։
Վերջին ամիսներին Իրանի հետ ԱՄՆ և Իսրայելի հակամարտության ֆոնին Թեհրանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում տեղակայված իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումների շտաբների ուղղությամբ հրթիռների և անօդաչուների հարվածների մասին։
Միևնույն ժամանակ, Իրաքի Գերագույն դատական խորհուրդը կարգադրել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը կիրառել բոլոր անձանց նկատմամբ, որոնք արտադրում, պահում կամ օգտագործում են անօդաչու սարքեր անօրինական նպատակներով։