ՀՀ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ 7 կուսակցությունների հայցի նիստում անցել է հարցուպատասխանի փուլին

ՀՀ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ 7 կուսակցությունների հայցի նիստում անցել է հարցուպատասխանի փուլին։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատել է, որ սա ամենաթեժ փուլն է, և կողմերին կոչ է արել մնալ պրոֆեսիոնալիզմի և էթիկայի շրջանակներում։

Հիշեցնենք, որ պատասխանող կողմը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։

Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։

Դատարանը մտադիր է աշխատել կիրակի օրը, նիստը նախատեսվում է սկսել ժամը 14:00-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *