Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ


Հայաստան


Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու կարևորության մասին։
 
«Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:
 
Չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
 
Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից` Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *