Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո


Սպորտ


Ռուսաստանցի 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը: Գործընթացն իրականացվել է «Keron» զարգացման հիմնադրամի և ՀՀ թենիսի ֆեդերացիայի տևական բանակցությունների արդյունքում: Այս մասին գրում է Forbes.ru-ն։

2020 թվականի «Ռոլան Գարոսի» պատանեկան մրցաշարի եզրափակչի մասնակից Չարաևայի անցումը կընդլայնի Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային կանանց թենիսում։ Ըստ լրատվամիջոցի՝ 2022թ.-ից սկսած ITF-ի սահմանափակումների ֆոնին սպորտային քաղաքացիությունը փոխել են նաև մի շարք այլ հայտնի ռուս թենիսիստուհիներ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *