Մի անգամ ու վերջնական ասել եմ՝ փողոցային պայքար անպայման լինելու է․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Մի անգամ ու վերջնական ասել եմ՝ փողոցային պայքար անպայման լինելու է․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել։ Դրա վտանգն իրենք (իշխանությունները-Խմբ․) չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Նրանց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին ներդրողներին։ Այ, Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։
  • Էդ մարդու չուչելներն էլ գողացան։ Առյուծները ոչինչ, բայց չուչելներին ինչու տարան, չհասկացանք․Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված խրտվիլակների մասին։
  • Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում իմ սպասածից էլ շատ «գազ տվեց», բայց էնտեղ «Զապորոժեց» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց․Սամվել Կարապետյանը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչելու ՍԴ որոշման մասին։
  • Փողոցային պայքար սկսելու համար մի քանի թրիգերներ են պետք, դրանց առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ԱԺ-ում պայքար։
  • Մենք օրինական ճանապարհով գնում ենք իշխանափոխության, կգա օրը, մենք բոլորոս հիացմունքով ականատես կլինենք դրան։
  • Մենք քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ԱԺ-ն։
  • Մանդատները վերցնելով՝ բացարձակ չենք ճանաչում իշխանության լեգիտիմությունը։
  • Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *