Իրանի իշխանությունները հայտարարել են Քոնարակում ռազմածովային գոտու վրա կործանիչների հարձակման մասին

Իրանի հարավային Քոնարակ քաղաքի ռազմածովային գոտին երկու փուլով ենթարկվել է մարտական ինքնաթիռների հարձակման, հայտարարել է քաղաքի նահանգապետ Մոհամմադ Յունես Հաքանին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ ռազմածովային օբյեկտի տարածքում լսվել է երկու պայթյուն։ «Այս շրջանը երկու փուլով ենթարկվել է թշնամու կործանիչների հարձակմանը»,- հայտարարել է Հաքանին:

Նա նշել է, որ պատահարից հետո դեպքի վայր են անմիջապես ուղարկվել փրկարարական, ուժային և այլ համապատասխան ծառայություններ։ Ներկայում իրականացվում է հարձակման հանգամանքների հետաքննություն և պարզվում են դրա մանրամասները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *