Թեհրանն Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ամերիկյան հարվածներին միանալուց

Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ չմիանալ ամերիկյան հարվածներին։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը հասցված են լիարժեք մարտական պատրաստականության: «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում:

«Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան։ Իսրայելը չի խուսափի դրանից» – ասվում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *