ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը


Հայաստան


Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում առողջության ապահովագրության համակարգի շրջանակում 97 միլիարդ 4 միլիոն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը։

Կառավարության տարածած տեսանյութում նշվում է, որ այս տարվա առաջին 6 ամիսներին`համակարգում ընդգրկվել է 1 միլիոն 700 հազար շահառու, ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի։

 «Ավելի քան 13 հազար մարդ ստացել է սիրտ-անոթային վիրահատություն։ Ավելի քան 6 հազար մարդ օգտվել է ուռուցքաբանական ծառայություններից»,– հայտնում են Կառավարությունից։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *