
«Հարկը բոլորիս բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած ամենաաղքատից վերջացրած: Մարդը կարող է բենթլի ունենա, ու ինչքան էլ հարուստ լինի չի կարա քեզ համար Երևան-Սևան կամ Երևան-Բագրատաշեն առանձին մայրուղի կառուցել»,- Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վճարվող հարկերի թեմային:
«Հարուստ, հարուստ, հարուստ են. դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն, ՀՀ օդանավակայաններից չօգտվեն: Սրանից հետո պետք է ասել, ով ասում է՝ հարուստ եմ, տենց ուժեղ եմ, ասենք՝ դե քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի: Եթե պետությունը էդ ճանապարհները չկառուցի, ձեր բենթլիներից ստոպ ֆառնա մնալու»,- հավելել է նա: