Ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին

Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայում կայացած Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, հայտնում է Sportaran–ը։

Հաղորդվում է, որ Նիկողոսյանը (79 կգ քաշային կարգ) երրորդ տեղի համար մենամարտում մրցել է իր ադրբեջանցի մրցակից Էլժան Իսմայիլզադեի հետ և հաղթանակ տարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *