Եվրամիության տնտեսության միտումները գլոբալ էներգետիկ ճգնաժամի պայմաններում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանում ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ քննարկումները իսկապես սուր են և բազմաշերտ։ Հասարակության համար տեղեկատվության պակասը դժվարացնում է ԵԱՏՄ և ԵՄ տնտեսական հնարավորությունների համեմատական վերլուծությունը։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում է ընդհանուր շուկայի լայն հնարավորություններից, իսկ բաց սահմանների պարագայում ՀՀ տնտեսությունը կարող է ավելի արդյունավետ գործել ԵԱՏՄ կազմում։

Միևնույն ժամանակ, ԵՄ հետ հարաբերությունների կարգավորումը կարող է պահանջել տարիներ, մինչդեռ ԵԱՏՄ-ում գործընթացներն արագանում են, և Հայաստանից պահանջվում են հստակեցումներ։

Հարկ է նկատել, որ ժամանակի ընթացքում փոփոխություններ հնարավոր են նաև ԵՄ-ում։ Արդեն տեսնում ենք, որ ԵՄ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ նպատակ ունենալով շրջանցել այն անդամ պետությունների դիմադրությունը, որոնք ընդդիմադիր վարքագիծ են դրսևորում։

Այս պայմաններում ԵՄ տնտեսությունը շարունակում է տառապել ներքին և արտաքին շոկերի ազդեցության տակ․

Գլոբալ էներգետիկ ճգնաժամը, որը առաջացել է Իրան-ԱՄՆ և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների արդյունքում, ծանր հետևանքներ է թողնում ԵՄ վրա։

Էլեկտրաէներգիայի գնաճը 2026թ․ ապրիլին կազմել է 10․3%։ Հատկապես բարդ է իրավիճակն այն երկրներում, որտեղ էներգետիկ անկախությունըն ամենացածր մակարդակում է։

ԵՄ-ում գործազրկության մակարդակը 2026թ․ մարտին հաստատվել է 6% և երկար ժամանակ պահպանվում է նույն մակարդակում, ինչը ներկայիս ճգնաժամային պայմաններում գովելի է։

ԵՄ տնտեսությունը 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է ընդամենը 0․2%, պահպանելով նախորդ եռամսյակի արդյունքը։

  • Նկատենք, որ ԵՄ շուկան բավականին մեծ է՝ շուրջ 451 մլն բնակչությամբ, ինչը կարող է նոր հնարավորություններ բացել ՀՀ արտահանման համար։ Այնուամենայնիվ, խնդիրը տեղի ունեցող փոփոխություններին արագ հարմարվելու անհրաժեշտությունն է, որը բավականին բարդ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *