Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել

Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը, ովքեր օրեր առաջ իրենց դստեր հետ միասին մեկնել էին սպասված ծովային հանգստի, վերադարձել են Հայաստան:

Սակայն ջերմ հրապարակումներին փոխարինելու է եկել դերասանուհու տագնապալի գրառումը. վերադարձից հետո Մարիամի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ինչն անհանգստացրել է նրա հազարավոր հետևորդներին:

Հանգստի ընթացքում զույգը պարբերաբար կիսվում էր գեղեցիկ ու արևոտ լուսանկարներով՝ ցույց տալով, թե ինչպես են դստեր հետ վայելում ծովափնյա առօրյան: Սակայն վերադարձից անմիջապես հետո ամեն ինչ փոխվել է: Մարիամն ինստագրամյան իր էջում բացահայտել է, որ բախվել է անհասկանալի առողջական խնդրի, որի հետ նախկինում երբևէ չէր առերեսվել:

Դերասանուհին անկեղծացել է, որ վիճակը բավականին բարդ է, և ինքը չի կարողանում հասկանալ, թե հատկապես ինչ վիրուսով կամ վարակով է վարակվել ճամփորդության ընթացքում.

«Չեմ հասկանում, թե ինչ վարակ է, իմ մոտ երբեք նման դրսևորում չի եղել»,- նշել է Մարիամ Ադամյանը:

Հիվանդության պատճառով թուլությունն ու վատ ինքնազգացողությունն այնքան են հոգնեցրել դերասանուհուն, որ նա չի թաքցրել իր հուսահատությունը.

«Ինձ թվում է՝ չեմ լավանալու»,- գրել է նա՝ արտահայտելով իր ներկայիս ծանր հոգեվիճակը:

Երկրպագուներն ու գործընկերները շտապել են աջակցող մեկնաբանություններ գրել դերասանուհուն՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և հույս հայտնելով, որ նա շուտով կհաղթահարի այս տհաճ վարակն ու կվերադառնա իր բնականոն կյանքին:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *