«Չինաստանը հասանելիություն է ունեցել 220 մլն ամերիկացի ընտրողների տվյալներին». Թրամփը ուղերձով դիմել է ազգին

Հինգշաբթի
երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես
է եկել ազգին հղված իր
ուղերձով։

Դոնալդ
Թրամփի ելույթը տևե
լ է 25 րոպե։ Թրամփը սկսել է իր ելույթը՝ հիշելով «աղետալի իրավիճակի» մասին, որը
ստեղծվել էր Միացյալ Նահանգներում 2025 թվականի հունվարին
՝ Սպիտակ տուն իր վերադարձի ժամանակ։

«Երկու
տար
ի էլ չկա, ինչ մենք ժառանգեցինք աղետալի տնտեսական և սոցիալական իրավիճակ՝ վերջին 48
տարվա ընթացքում գրանցված ամենացածր
ինֆլյացիայից
հետո»,- աս
ել է Թրամփը։ Այնուհետև նա հայտարարել է երկրի ընտրական համակարգի «ապշեցնող խոցելիությունների» մասին: Նրա խոսքով՝ գաղտնազերծվել են  հետախուզական տվյալներ, որոնք, մասնավորապես, ցույց են տվել, որ Չինաստանը հասանելիություն է ունեցել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներին։

«Մի քանի
տարի շարունակ, սկսած 2020 թվականի ընտրարշավից, Չինաստանը իրականացրել է
գործողություն, ինչը դարձել է պատմության մեջ ընտրական տվյալների ամենամեծ արտահոսքը»,- ասել է Թրամփը։
Նա պնդել է, որ չինական իշխանությունները ձեռք են բերել ամերիկացի ընտրողների
անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելություն և այլ
տեղեկություններ։ Այս տվյալները, ըստ Թրամփի, «գնվել
են,
գողացվել կամ կոտրվել»։

Խոսելով
ընտրական համակարգի
անկատարության մասին՝ Թրամփը նաև հայտարարել է, որ չորս նահանգներում որպես ընտրող գրանցված է եղել մոտ 278 հազար մարդ, որոնք չեն ունեցել  ԱՄՆ
քաղաքացի
ություն։

Թրամփը
նաև նշե
լ է, որ Չինաստանը օգտագործել է ամերիկացի ընտրողների տվյալները՝ այդ թվում նաև ազդելու համար 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա, որի ժամանակ նա
պարտվե
լ է դեմոկրատ Ջո Բայդենին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *