Ամերիկյան
զորքը մի շարք
նոր հարվածներ է հասցրել
Իրանում տասնյակ օբյեկտների,
այդ թվում՝ հակաօդային պաշտպանության դիրքերին, առափնյա հսկողության
կետերին և
ռազմական ենթակառուցվածքներին։
Իրանական
Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հորմոզգան նահանգում վնասվել են Բանդար
Աբբաս տանող մի քանի կամուրջներ, որտեղ գտնվում է ԻՀՊԿ ռազմածովային բազան։
Վաշինգտոնը հայտարարել է, որ հարվածների
նպատակն է փակել
Հորմուզի նեղուցի շրջանում
մատակարարման ուղիները։
Իրանական
կողմը հայտնել է յոթ զոհի և ինը վիրավորի մասին։