Հայ զինվորը՝ Փոթիում անցկացված շախմատի մրցաշարի հաղթող

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները լավագույն եռյակում են․ տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի Facebook-ի էջից։

«Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:

Նշենք, որ Ալեքսը ներկայում ժամկետային զինծառայող է։

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները»,- ասված է հաղորդագրությունում։

Հավելենք, որ միջազգային մրցաշարին մասնակցել է 9 երկրի 500 շախմատիստ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *