ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում

Հուլիսի 17-ին երկու ամերիկացի զինծառայող զոհվել է Հորդանանում մարտական գործողությունների ընթացքում, երբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը և գործընկերները հետ էին մղում իրանական հրթիռների և անօդաչուների գրոհները։

«Բացի այդ, մեկ զինծառայող ներկայում համարվում է անհետ կորած։ Չորս ամերիկացի զինծառայող հոսպիտալացվել և արդեն դուրս է գրվել։ Թեթև վնասվածքներ ստացած մյուս զինծառայողները վերադարձել են ծառայողական պարտականությունների կատարմանը», — նշել են ԱՄՆ բանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *