Wildberries-ի պահեստներում պահվել են զենքի ու զինտեխնիկայի պահեստամասեր․ Զելենսկի

Wildberries-ի պահեստները ծառայել են ռազմական նպատակների․ անդրադառնալով ընկերության՝ Մոսկվայի և Տամբովի մարզերում գտնվող պահեստները թիրախավորելուն՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին. գրում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ընկերության լոգիստիկ կենտրոնները ծառայել են ռազմական նպատակների համար, մասնավորապեես՝ դրանցում պահվել են ԱԹՍ-ների պահեստամասեր։

«Սա պատասխան է Ռուսաստանին՝ մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները, մեր մարզերն ու մարդկանց թիրախավորելու համար»,- շեշտել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *