Neue Zürcher Zeitung․ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ից չստանալ խոստացված 140 միլիարդ եվրոն

ՆԱՏՕ-ն Ուկրաինային երկու տարվա ընթացքում խոստանում է 140 միլիարդ եվրո․ որքանո՞վ է իրատեսական այս նպատակը։ Այս մասին գրում է Neue Zürcher Zeitung-ը։

Սա կարող է դատարկ խոստում դառնալ։ Հակամարտության 4,5 տարվա ընթացքում Եվրամիությունը Ուկրաինային խոստացել էր 400 միլիարդ եվրո, սակայն մինչև 2026 թվականի ապրիլի վերջը նա ստացել է ընդամենը 180 միլիարդ եվրո։

Այն պահից, երբ Թրամփը դադարեցրեց օգնությունն Ուկրաինային, եվրոպացիները ստիպված եղան իրենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Գրեթե չորսուկես տարի է՝ Ուկրաինան պաշտպանվում է ռուսաստայան հարձակումներից։ Հատկապես վերջին ամիսներին բանակը տպավորիչ հաջողությունների է հասել՝ չնայած Ռուսաստանի կողմից մշտական ճնշմանը։ Սակայն մեկ բան հստակ է․ առանց արևմտյան պետությունների աջակցության Ուկրաինայի դրությունն այսօր շատ ավելի ողբալի կլիներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *