Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, երեկ Բեռլինում Ալիևը հանդիպել է Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի նախագահ Միխայել Հարմսի հետ։ Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցերը։

Նշվում է, որ այցի ընթացքում Ալիևը մտադիր է քննարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *