«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն․ հայտարարել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը՝ «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք»։

Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։

Ներկայումս սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում զգալի դրական փոփոխություններ կլինեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *