Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ռուսաստանի Ազգային գվարդիան (Ռոսգվարդիա) նախատեսում է էական փոփոխություններ կատարել իր քաղաքացիական պաշտպանության կանոնակարգերում՝ դրանցում պաշտոնապես ներառելով հղումներ ռազմական դրությանն ու համատարած զորահավաքին։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, նոր հրամանագրի նախագծով նախատեսվում է նախապես միջոցներ ձեռնարկել գերատեսչության սպաներին, քաղաքացիական աշխատակիցներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու համար։

Փոփոխությունների հեղինակներն առաջարկում են հստակեցնել, որ այս պաշտպանական քայլերն անհրաժեշտ են զորահավաքի, ռազմական դրության և պատերազմական ժամանակաշրջանում առաջացող վտանգներից պաշտպանվելու համար։ Բացի այդ, անձնակազմի և նրանց ընտանիքների տարհանման վերաբերյալ դրույթներում նախատեսվում է ուղղակի հղումներ ավելացնել զինծառայողներին ու գերատեսչության աշխատակիցներին։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *